-
21.10.2017|
13:22
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
-
21.10.2017|
10:31
Ցավոք, Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են` հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցություններից հետո։
-
20.10.2017|
13:38
Վերջին տարիներին սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է ոչ միայն համանախագահների, այլև բանակցող կողմերի ԱԳ նախարարությունների կողմից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
-
20.10.2017|
13:34
Ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել, տարածաշրջանն ավելի ռազմականացված է դարձել՝ մեծացնելով պատերազմի վերսկսման հավանականությունը` ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
-
20.10.2017|
08:36
Վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ «Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ կարծում է, որ պատճառը Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունն է։
-
19.10.2017|
23:44
The Independent-ի Մերձավոր Արևելքի գծով թղթակից Պատրիկ Քոկբորնն անդրադարձել է Քիրկուկում քրդական փեշմերգայի նահանջին՝ նշելով, որ քրդական երկու խոշոր քաղաքական ուժերը պայմանավորվել էին նահանջի մասին դեռևս մինչ իրաքյան բանակի գրոհը:
-
19.10.2017|
23:26
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
-
18.10.2017|
21:01
Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ` ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը։ «Գործընթացը շարունակվում է, բանակցությունները չեն ընդհատվել»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի խնդիր չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով` զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։
-
18.10.2017|
08:33
Անցած շաբաթ թուրքական թերթերը հաճույքով քննարկում էին թուրք-ռուսական հարաբերությունները` տարբեր կողմերից։ Yeni Şafak-ը, շարունակելով մեկնաբանել Սաուդյան Արաբիայի թագավորի այցը Ռուսաստան, ուշադրություն է հրավիրում ոչ միայն Մոսկվայի ու Էր Ռիադի մերձեցման կարևորությանը, այլև տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռության ստեղծմանը։
-
17.10.2017|
12:10
«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։